[info]hakoboss


Гнездо "Малатийского соловья"

"Մալաթիո սոխակիս" բույնը


Ողբամ զձեզ, հայ աշակերտներ:((
[info]hakoboss
Ով ա տեսել ուսուցիչը ստուգողականի տետրերը տա 5-րդ դասարանի աշակերտին, որ տանի տուն, ստուգի ?? Ես տեսել եմ, էսօր քեռուս աղջիկը իր համադասարանցիների տետրերն էր ստուգում, համենայն դեպս փորձում էր, դե որովհետև ընկեր Մարտիրոսյանը ալարում էր կամ գուցե ավելի կարևոր գործեր ուներ, ասենք` "Կյանքի գինը" պիտի նայեր կամ էլ հարևանի հետ զավզակելուց հետ էր մնացել: Փառք Աստծո` ընկեր Մարտիրոսյանը ինձ դաս չի տվել, բայց ես զգում էի, որ նրա մոտ ամեն ինչ նորմալ չի, իսկ էսօր համոզվեցի: Հետո էլ ասում են, թե կրթության որակը սենց-ընենց, դե որ ամեն դպրոցում մի հատ մարտիրոսյան լինի, հերիք ա էլի: Լավ, հասկացանք, մարդը ալարել ա 30 տետր ստուգի, բայց ինչու իրան դպրոցում չեն սովորեցրել բայի հրամայական եղանակի կազմության մասին, ավելին` ով ա էտ անգրագետին դիպլոմ տվել? Դե դա պարզ ա, բայց ով ա դրան դպրոց ընդունել?... Մդաաաաա...

Մարտիրոսյանի գլուխգործոցները! )

Сууууукиии
[info]hakoboss
Гореть Македонии в аду, млин! Сууууукаааа:((((
Tags:

Նախատոնական
[info]hakoboss
Այս գիշեր տոն է հոգվույս`

կիրակի շաբաթ:))

Ոնց կա Մեծ Զատիկ, Փոքր Զատիկ, իմ համար էլ` Մեծ Եվրո, Փոքր Եվրո:))) Դե Փոքր Եվրոն Մեծի նման հավես չի, բայց մեկ ա տոնը մնում ա տոն: Գիտեմ, որ ինձ ոչ ոք չի հասկանում, ու էսօր մենակ իմ համար ա տոն:) Ինչ արած, դե ուրեմն Տոնս շնորհավոր լինի, ցանկանում եմ ինձ վառ ու գունավոր շոու, հավես համարներ, սիրուն երգեր ու հաղթանակը մերը լինի: Ամենակարևորը` 2007-ի նման մի միավորի պատճառով չքաշվենք, թե չէ կյանքիս մեջ 2-րդ ինֆարկտը կստանամ:)) Դե էս առիթով մի հատ տուուուշ`





ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:)))

Այ քեզ բաաաան!
[info]hakoboss
Էրեկ պարոն Աշոտյանը ասում ա. "Միևնույն ա էտ կրթաթոշակները ուսանողներին ոչ մի օգուտ չեն տալիս, ավելի լավ է թող եսիմինչ ֆոնդ գնա":

Լավ ա, էլի: Գոնե մտածեն ոնց կրթաթոշակը բարձրացնեն, էտ ճենջոտ 6000 դրամից էլ են ուզում զրկեն: Թե ով ա ասել` օգուտ չի տալիս. հենա էսօր թոշակովս Ինգայի ու Անուշի դիսկը առա: Թոշակս չլիներ, ինձ որ խփեին էլ, 4500 դրամ էտ դիսկին չէի տա:)))

Աման լավ է~...

Yeaaaah:)
[info]hakoboss
Արյաաաաա, էս ինչ լավն ա, մեր կուրսի բարբառով ասած` լրիվ ծյուծյու ա:)))

Tags: ,

Կրեատիվչեգ:)
[info]hakoboss
Դե լավն են էլի, հո զոռով չի:))



 Մեկ էլ այ էս կլիպը վերջն ա լինելու ըստ երևույթի:))



Tags:

Խոզային մոդա
[info]hakoboss

Դեմք են էս մարդ արարածները, որ սովորական սպիտակ դիմակ կրեն, պագոնները կընկնի: :)))
 


novostey.com/other/news177069.html

P.S. Իմ կարծիքով անհանգստանալու պատճառ հայերը չունեն: Քանի որ վիրուսը մտել է Ազիռպիյչան, մինչև Հայաստան հասնելը կսատկի "Ոչխարի գրիպից"!!!

 


Լուսո գինի
[info]hakoboss
Սիմին Բեհբահանի

Լուսո գինի 
Աստղը փակեց աչքերը յուր ու խաղաղվեց, արի՜,
Լուսո գինին հոսեց երակներով գիշերի, արի՜,
Գիշերի գրկում այնքան սպասման արցունք թափեցի,
Որ ծաղկեց ծաղիկն արշալույսի, ու բացվեց լույսը բարի:
Քո հուշի ասուպը երկնակամարում մտքերիս
Չորս բոլորը ոսկե նախշեր քաշեց, արի՜,
Այնքան նստեցի ու գիշերի հետ անխինդ խոսեցի`
Գունատվեցի վշտից, ու գիշերը գունատվեց, արի՜:
Թե գեթ մահվան ժամին պիտ գաս դու այցի,
Գիտցի՛ր` ժամն է ու արի:
Երբ բազմաստեղքն էր ողկույզ-ողկույզ երկնքից կախ, ավաղ չեկար,
Առավոտը հատիկ-հատիկ մարեց դրանք, հիմա արի:
Դու ես սրտակոտոր Սիմինի միակ հույսը բարի,
Ինձ ավելի մեծ տրտմություն մի պատճառիր ու արի՜:

Farsi version:)
(բնականաբար շատ ավելի սիրուն ա, չէ որ թարգմանությունը նման է ապակյա տուփ մեջ դրված վարդի. գեղեցկությունը երևում է, բայց բույրը միևնույն է չես զգում:))
 
Setare dide forou bast o armid, bia,
Sharab-e nour be raghaye shab david, bia,
Ze bas be daman-e shab ashk-e entezar rikhtam,
Gol-e sepide shekoft o sahar damid, bia.
Shahab-e yad-e to dar asman-e khater-e man
Peyapey az hame su khatt-e zarr keshid, bia,
Ze bas neshestam o ba shab hadis-e gham goftam,
Ze ghosse rang-e man o rang-e shab parid, bia,
Be vaght-e margyam agyar taze mi koni didar,
Be housh bash ke hengam-e an resid, bia,
Nayamadi cho  falak khushe-khushe parvin dasht,
Konun ke dast-e sahar dane-dane chid, bia.
Omid-e khater-e SImin-e delshekyaste toyi,
Mara makhah az in bish naomidi, bia!

Բուլղար Սուպերստար
[info]hakoboss
Աաաաաաաաաաաաաա, մեռած եմ:))))))))) Ես գիտեի մերոնցից էն կողմ բան չկա!!


 

:'(
[info]hakoboss
Էս իտալական տարբերակը չէի լսել, առավել ևս տեսել: Մինչև ականջներիս ծայրը փշաքղված եմ :'((


 
Tags:

Ուր ա??
[info]hakoboss
Ու՞ր կորավ էս աղջիկը: Ես էլ հետը մեծ հույսեր էի կապում: Իզուր տեղն էլ էտքան քվեարկում էինք: Ե՛տ տվեք մեր փողերը:






Tags:

Խեղճ Թեյլոր :'(
[info]hakoboss
Աման մեղք էր էրեխեն, քոռանամ ես: Ահագին ուրախացել որ, ես էլ իրա հետ: Հա դե Բիյոնսեն էլ ա մերը, բայց դե Թեյլորս մեղք էր:((


 Չէր կարելի էլի ըտենց միանգամից, պետք էր հեռվից գալ:(

Աստղ եմ դարձել:))
[info]hakoboss
Սենց չեղավ: Նախ Դար 21-ով իմ գտած կլիպի մասին մեծ ռեպորտաժ են պատրաստում, մի հատ լայաղ էլ չեն անում անունս տալ, հիմա էլ "TV Մոլ"-ն ա ֆոռումիս "ստորագրությունը" թռցրել, մի հատ թույլտվություն էլ չի հարցրել: Այ մարդ, էս երկրում ախր հեղինակային իրավունքները հեչ չեն գործում էլի:))) Վաղը գնում եմ սրանց դատի տամ... 






Աման լավ է... (c) Սիրուշ
[info]hakoboss
Էս եբրայերենն էլ յաման խուճուճ լեզու դուրս եկավ. պարսկերենից բեթար* մի տառը օգտագործվում ա որպես մի քանի հնչյունի արտահայտման միջոց, սեռի կարգը ահավոր բարդ թվաց, տառերն էլ իրար շատ են նման: Եթե շաբաթ-կիրակի ինչ տպել եմ, չճղեմ-քցեմ, գուցե և ներվերս հերիքի սովորելու համար:))

Մեկ էլ մեկ-մեկ որ հայերենի մասին եմ մտածում, պատկերացնում եմ, թե ուսումնասիրելու համար ինչ ահավոր դժվար լեզու կլինի: Ինձ թվում ա ամենադժվարնեիրց մեկը, եթե ոչ ամենաամենադժվարը:

__________________________________________________________________________
* բեթար բառը պարսկերեն بد (bäd) "Վատ" բառի համեմատական աստիճանի (bädtär) հնչյունափոխված ձևն է, այսինքն` ավելի վատ: Մարդ ես էլի, մեկ էլ տեսար մեկին հետաքրքիր եղավ:))
Tags:

Անկապ... [2]
[info]hakoboss
 Մնացել ա, որ էս "2 աստղում" մեր հարևան Սիրուշ տոտան երգի ու պրծ:)) Ի դեպ, բավականին լավ ձայնային տվյալներ ունի:
Tags:

Անկապ...
[info]hakoboss
Ոնց որ ես աշխատեմ, էն Լուսինե Պողոսյանը, մեղմ ասած, ուտի!!!
Tags:

Անձրև, մի թքիր պատուհանիս...:))
[info]hakoboss
Անցյալ տարի մեր բարեկամներն էին Սոչիից հյուր եկել, գնալուց էլ հետները հայկական կլիպների մի 2-3 դիսկ տարան: Ես էլ իբր նորմալ դիսկեր էի ընտրել: Դե որ դիսկը նայեցի, 90%-ը ռաբիզ էր, իբր մեջներից նորմալներն էի ընտրել:))) Մեկ էլ գնալուց մի քանի օր հետո զանգեցին, իսկ հեռախոսի մեջ հիստերիկ ծիծաղ էր, բա թե. "Մալադեց, կարգին էլ դիսկեր էիր ընտրել": Ու խորհուրդ տվեցին նայել Աննա Գևորգյանի "Անձրև"-ի տեսահոլովակը: Ու երբ youtube-ում ես հայտնաբերեցի սա, ես չկայի:)))))) Ու արդեն մեկ տարի ա, երբ ահավոր տխուր եմ լինում, Աննաս ինձ կարգին փրկում ա: Նոր էլ մի նոր գլուխգործոց հայտնաբերեցի... держите меня трое:)))))))






Comedy woman
[info]hakoboss
Իսա բուլիգնուն ըմուն հազ գընիմ: Շատ խաս ին:)))

Մի անգամ առավոտ ես նայում, մի անգամ էլ գիշերը, լավ տրամադրությունը ապահովված ա: Եփրիկյան rules:))




Tags:

Hurt
[info]hakoboss
Ջան, Քիսո ջան:))
Դե լավն ա էլի, էն Սփիրսը Քրիստի եղունգը չարժի:)))

Օրը մի 5 անգամ որ չնայեմ, օրս օր չի:)))


 
Tags:

:)))
[info]hakoboss
Չգիտեմ` լացեմ թե ծիծաղեմ? Մի քիչ առաջ մի կես ժամ ծիծաղում էի, հիմա լացս ա գալիս:)


 

Home